Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 963 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Նորատուսի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 30849.3 հազ. դրամն ուղղել Նորատուսի գյուղական համայնքի Վարդան Մամիկոնյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը: