8 Օգոստոսի 2013, 940 - Ն
«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ԿԱՌԱՎԱՐՉԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովման և ընթացիկ գործունեության ղեկավարման նպատակով հայտարարել կառավարիչ կազմակերպության (կառավարչի) մրցույթ:
2. Հաստատել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարիչ կազմակերպության (կառավարչի) ընտրության համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կանոնակարգը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մրցույթի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը ներկայացնել մրցույթի արդյունքները և ընտրված կառավարիչ կազմակերպության (կառավարչի) հետ կնքվող պայմանագրի նախագիծը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված