28 Սեպտեմբերի 2005, 1673 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՋՐԱՌԱՏԻ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ջրառատի թռչնաֆաբրիկայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 53.7 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 41.12 հեկտարը, որից` 30.2 հեկտար վարելահող, 10.92 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար.
բ) 0.38 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.
գ) 10.4 հեկտար այլ հողեր՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա.
դ) 1.8 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանատան համար: