6 Հունիսի 2013, 888 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 350.000,0 հազ. դրամ, որից՝
1) 325.000,0 հազ. դրամ՝ 50 նոր հակակարկտային կայանքների ձեռքբերման ու տեղակայման համար` 6.500,0 հազ. դրամ միավորի արժեքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով).
2) 21.400,0 հազ. դրամ՝ համայնքների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից չկառավարվող հակակարկտային կայանքների վերանորոգման (վերակառուցման) ու դրանք տեխնիկապես մատչելի դարձնելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության շահագործմանը հանձնելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով).
3) 3.600,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի և Արագածոտնի մարզերում երկու կենտրոնական կառավարման համակարգերի տեղակայման և ծրագրային ապահովման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի սահմաններում կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի: