Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2005, 1672 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտաշարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3 հեկտար հողերը փոխադրել՝

ա) 2 հեկտարը, որից` մեկ հեկտար վարելահող, մեկ հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` մեկ հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ մեկ հեկտար այլ հողերը՝ հասարակական կառուցապատման համար.

բ) մեկ հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր