8 Օգոստոսի 2013, 902 - Ա
ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Վահան Հովհաննեսի Պողոսյանին (ծնվ.՝ 1991 թ. սեպտեմբերի 29-ին, քաղ. Երևան, Մոլդովական 48/3 շ. բն. 56) 2012 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի «ՄԱՍԴԱՐ» կրթահամալիրի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված կրթաթոշակային ծրագրով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2014 թվականի աշնանային զորակոչը: