Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2005, 1671 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱՐՈՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տարոնիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4.51 հեկտար վարելահողերը փոխադրել՝

ա) 2.87 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

բ) 1.64 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ գերեզմանատան համար:

2. Ջրային հողերի կատեգորիայից 1.97 հեկտար հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա: