Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 899 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՅԸՆ ԲԻՄ ԷՓԼԻՔԵՅՇՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՑԻԿԼՈՏՐՈՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒ ԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և «ԱՅԸՆ ԲԻՄ ԷՓԼԻՔԵՅՇՆՍ» ընկերության միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված Ցիկլոտրոն ծրագրի վերաբերյալ» պայմանագրի փոփոխությանը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 1-ի կետով նախատեսված փոփոխության մասին պայմանագիրը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համապատասխան փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Էն Վի» բելգիական բանկի միջև 2010 թվականի նոյեմբերի 23-ին կնքված վարկային համաձայնագրում:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված վարկային համաձայնագիրը:

Հավելված