Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2013, 894 - Ն

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ( ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԿԱՑԱՐԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 983-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման հավելվածի 9-րդ կետում «uույն կարգի 7-րդ կետով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894 -Ն որոշմամբ» բառերով:
3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի համաձայն բնակարանային ապահովության համար հաշվառված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներն իրենց հերթով տեղափոխվում են բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակ` սույն որոշման N 2 հավելվածի 27-29-րդ կետերով սահմանված կարգով, որպես առանձին սոցիալական խումբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա դիմումի ամսաթվին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն բնակարանային ապահովության համար հաշվառված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք հերթով տեղափոխվում են բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակ` սույն որոշման N 2 հավելվածի 27-29-րդ կետերով սահմանված կարգով` համայնքի ավագանու որոշման ընդունման ամսաթվին համապատասխան.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի համաձայն կնքված պայմանագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1009-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի NN 25, 33 և 34 հաuցեներում գտնվող շենքերում տեղավորված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և uոցիալապեu անապահով անձանց ու uատարող ընտանիքների հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման N 2 հավելվածի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևերին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված