1 Օգոստոսի 2013, 893 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ- ԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 47-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈԻՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի ու 11-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2230.169 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը հետ վերցնել և հանձնել Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգում գործող «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող` 15564.462 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը նվիրաբերել համայնքներին` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 73-րդ և 217-րդ կետերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին» N 47-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 3 հավելվածի.
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 8-րդ և 10-րդ կետերը:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) ըստ համայնքների հաստատել սույն որոշման 2-րդ կետով տրամադրվող գույքի ցանկը.
2) երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների հետ համատեղ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` նրանց հետ կնքելով գույքի նվիրաբերության պայմանագրեր:
Հավելված