Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2013, 883 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «Նիսսան Սաննի» մակնիշի` 5800.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ 4524.0 դրամ մնացորդային արժեքով (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնացման համարը` KNMCC42H7AP777184, շարժիչի համարը` OG16298770P) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «Շկոդա Օկտավիա» մակնիշի` 8000.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ 3902.8 դրամ մնացորդային արժեքով (թողարկման տարեթիվը` 2008 թվական, նույնացման համարը` TMBCB21ZX82236669, շարժիչի համարը` BLF450888) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի և «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: