Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2013, 878 - Ա

«ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    որոշում է.
1. Հիմք ընդունելով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի ֆինանսական արդյունքները` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման եղանակով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել 37952 հազ. դրամով` այն համապատասխանեցնելով 2012 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 42048 հազ. դրամ:
2. Սահմանել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 42048 հազ. դրամ, որը բաժանված է 8000 հասարակ (սովորական) բաժնետոմսի, յուրաքանչյուրը 5256 դրամ անվանական արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման վերաբերյալ կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարումը և դրա պետական գրանցումը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր