Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2005, 1664 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 86 ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 914-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 20-րդ, 203-րդ և 25-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի, ինչպես նաև «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշման N 1 հավելվածից հանել 9-րդ տողը և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ տողերով`

«

NN

ը/կ

Հաստիքային միավորի անվանումը

Հաստիքային միավորի թիվը

».

9.

Վարորդ

1

10.

Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում)

3

11.

Էլեկտրիկ

0.5

12.

Փականագործ

0.5

բ) որոշման N 2 հավելվածից հանել 10-րդ տողը և այն լրացնել հետևյալ բովանդակու- թյամբ նոր` 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ տողերով`

«

NN

ը/կ

Հաստիքային միավորի անվանումը

Հաստիքային միավորի թիվը

»։

10.

Վերելակավար

1

11.

Էլեկտրիկ

0.5

12.

Փականագործ

0.5

13.

Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում)

1

14.

Տեխնիկ

0,5

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու մասին» N 86 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման հավելվածում`

ա) չորրորդ տողի «Հաստիքային միավորի թիվը» սյունակում «1» թիվը փոխարինել «3» թվով,

բ) հավելվածը լրացնել նոր` 32-րդ տողով`

«

NN

ը/կ

Հաստիքային միավորի անվանումը

Հաստիքային միավորի թիվը

»։

32.

Գլխավոր աուդիտոր

1

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման N 1 հավելվածում`

ա) չորրորդ տողի «Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)» սյունակում «30000» թիվը փոխարինել «55000» թվով,

բ) հավելվածը լրացնել նոր` 38-րդ տողով`

«

NN

ը/կ

Հաստիքային միավորի անվանումը

Պաշտոնային նվազագույն դրույքաչափը (դրամ)

»։

38.

Գլխավոր աուդիտոր

65000

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: