Կառավարության որոշումներ

22 Օգոստոսի 2013, 873 - Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆԿԱՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «բ» ենթակետի, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 18-րդ հոդվածի 6-րդ մասերի, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 13-րդ հոդվածի 6-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում ստեղծել հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Սահմանել`
1) հանձնաժողովի կազմը, անդամների թվաքանակը և անդամներին նեկայացվող չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3) հարկային և մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ որոշումները՝
1) 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները սահմանելու մասին» N 1798-Ն որոշումը.
2) 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանելու մասին» N 2171-Ն որոշումը.
3) 2003 թվականի հունվարի 30-ի «Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 129-Ն որոշումը.
4) 2002 թվականի հոկտեմբերի 1-ի «Մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման (մրցույթին մասնակցելու) կարգը սահմանելու մասին» N 2011-Ն որոշումը.
5) 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 2039-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված