Կառավարության որոշումներ

15 Օգոստոսի 2013, 860 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և վաճառքի կարգը հաստատելու մասին» N 462 որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում, որոշման 1-ն կետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «(նկուղների, կիսանկուղների, բացվածքների)» բառերը փոխարինել «(այդ թվում` նկուղների, կիսանկուղների)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված` ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» N 2415-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, որոշման 2-րդ կետից և 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «(բացվածքների)», իսկ որոշման 1-ին կետից` «(բացվածքները)» բառը.
2) որոշման N 1 հավելվածի ցանկի 2-րդ` «Հասցեն» սյունակի 531-535-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի ցանկի 3-րդ՝ «Օգտագործման նպատակը (անվանումը)» սյունակի 376-րդ, 437-439-րդ, 475-530-րդ, 533-535-րդ, 676-679-րդ, 778-786-րդ և 788-790-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «(բացվածքների)» բառը.
2) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին անհատույց հանձնվում են նաև սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված տարածքները` բացառությամբ այն տարածքների, որոնք զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում` գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) և քաղաքացիական կացության գրանցման բաժինների կողմից.».
3) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «ոչ բնակելի» և «(բացվածքները)» բառերը.
4) որոշման N 1 հավելվածի ցանկի 3-րդ՝ «Օգտագործման նպատակը (անվանումը)» սյունակի 1-123-րդ, 126-262-րդ, 264-281-րդ և 283-323-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով.
5) որոշման N 2 հավելվածի ցանկի 3-րդ՝ «Օգտագործման նպատակը (անվանումը)» սյունակի 5-12-րդ, 21-25-րդ, 27-րդ, 29-51-րդ, 53-56-րդ, 60-62-րդ, 67-րդ, 69-73-րդ և 75-80-րդ կետերում «բացվածք» բառը փոխարինել «ոչ բնակելի տարածք» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: