Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2013, 854 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱ ՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 43-րդ հոդվածի 3-րդ մասով, 67-րդ, 68-րդ հոդվածներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա»» փակ բաժնետիրական ընկերության 10500000 դրամ կանոնադրական կապիտալը (210 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը 50000 դրամ անվանական արժողությամբ) նվազեցնել 7700000 դրամով` սովորական անվանական բաժնետոմսերի քանակի նվազեցման միջոցով` այն սահմանելով 2800000 դրամ (56 հատ սովորական անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը 50000 դրամ անվանական արժողությամբ):
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերության կանոնադրության փոփոխության իրականացումն ու պետական գրանցումը: