25 Հուլիսի 2013, 845 - Ն
ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի հինգերորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և (կամ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` հատուկ նշանակության սննդամթերքի վերաբերյալ դրական մասնագիտական եզրակացություն ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետությունում հատուկ նշանակության սննդամթերքի կլինիկական հետազոտությունների անցկացման կարգը և այլն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: