11 Փետրվարի 2004, 218 - Ն
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման — ջրահեռացման համակարգերի անխափան շահագործման, ինչպես նա— ընկերության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման անհրաժեշտությունից — հաշվի առնելով «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի 2004 թվականի հունվարի 19-ի N 7 արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումներին` համաձայն հավելվածի:
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 35,3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող (Արմավիրի արտադրական բազա) գույքը, — այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը` նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ`
ա) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի հետգնումը կատարվում է սույն որոշման 2-րդ կետում նշված գույքով.
բ) գույքի առանձնացման արդյունքում ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշման 2-րդ կետում նշված` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքից`
3,47 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը, որպես պետական բաժնեմաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այն ավելացնելով համապատասխան չափով (պետական բաժնեմասը հասցնելով 51տոկոսի),
31,83 մլն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) ապահովել`
«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը,
«Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկների քննարկումն ու հաստատումը` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման — ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի իրականացման ընթացքում հատկացված` վճարման ենթակա վարկի սպասարկման տոկոսի — տարադրամի փոխարժեքի տարբերությունից «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում առաջացող ճեղքվածքը Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից մարելու վերաբերյալ` հատկացված դրամական միջոցները 2008 թվականից «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից փոխհատուցվելու պայմանով:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության — Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջ— ֆինանսական համագործակցության շրջանակներում 2000 թվականի հունիսի 21-ին — 2001 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված վարկային պայմանագրերի հատուկ համաձայնագրի դրույթներին համապատասխան`
ա) «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման — ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում նախագծային — շինարարական աշխատանքներն իրականացվում են` հիմք ընդունելով միջազգային նորմերն ու ստանդարտները, եթե Հայաստանի Հանրապետությունում գործող նմանատիպ ստանդարտների չափանիշներն ավելի մեծ են.
բ) սույն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2004-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում առաջացած ֆինանսական ճեղքվածքը մարվում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի — Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորման համամասնության սահմաններում:
7. Առաջարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերին`
ա) բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկել «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհրդի կազմավորման հարցը` նրան վերապահելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` տնօրենների խորհրդի բոլոր իրավասությունները` բացառությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունների.
բ) տնօրենների խորհուրդը կազմավորել հետ—յալ կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ), մեկական անդամ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման — ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետի, Մեծամորի քաղաքապետի ներկայացմամբ, ինչպես նա— «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը:
8. Սահմանել, որ տնօրենների խորհուրդն իրավասու է անհրաժեշտության դեպքում բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում փոփոխություններ — լրացումներ կատարելու վերաբերյալ` հաշվի առնելով «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման — ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի իրականացման արդյունքները, ծրագրի իրականացման ընթացքում ստացվող ջրի կորուստներն ու մատակարարվող ջրի դիմաց հավաքագրման մակարդակը — այլ գործոններ:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունիսի 5-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման 2003-2007 թվականների միջոցառումների ծրագրի — ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 751-Ն որոշման 1-ին կետի «բ» — 2-րդ կետի «ե» ենթակետերը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 218 - Ն որոշման
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
«ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
2004-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ
(հազ. դրամ)
Ցուցանիշների անվանումները
2003 թ. փաստացի
2004 թ. նախագիծ
2005 թ. նախագիծ
2006 թ.
նախագիծ
2007 թ. նախագիծ
2
Հավելվածի շարունակությունը
Ցուցանիշների անվանումները
2003 թ. փաստացի
2004 թ. նախագիծ
2005 թ. նախագիծ
2006 թ.
նախագիծ
2007 թ. նախագիծ
* Տոկոսների մարում տողն ընթացիկ հաշվեկշռի հաշվարկներում չի ներառված։
Ցուցանիշների անվանումները
2003 թ. փաստացի
2004 թ. նախագիծ
2005 թ. նախագիծ
2006 թ.
նախագիծ
2007 թ. նախագիծ
Ցուցանիշների անվանումները
2003 թ. փաստացի
2004 թ. նախագիծ
2005 թ. նախագիծ
2006 թ.
նախագիծ
2007 թ. նախագիծ
* Տոկոսների մարում տողն ընթացիկ հաշվեկշռի հաշվարկներում չի ներառված։