1 Օգոստոսի 2013, 825 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «Հիմնական միջոցների (այդ թվում՝ վարձակալված) վրա կատարված ծախսերն ըստ ընթա-ցիկ և կապիտալ բնույթի տարբերակելու հայտանիշները և չափերը սահմանելու մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) առաջին պարբերությունից հանել <<օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների>> բառերը.
2) <<ա>> կետը «կատարված ծախսերի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն որոշման <<գ>> կետում նշված սպասարկման ծախսերի)» բառերով.
3) <<բ>> կետը «կատարված ծախսերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն որոշման <<գ>> կետում նշված սպասարկման ծախսերի)» բառերով.
4) <<բ>> կետից հետո որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» կետով.
«գ) հիմնական միջոցների վրա կատարված` դրանց շահագործման ապահովման համար անհրաժեշտ ծախսերը համարվում են սպասարկման ծախսեր:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա: