1 Օգոստոսի 2013, 818 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1554-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 469-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 1554-Ն որոշման N 1.1 հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ <<Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ>> տողի 3-րդ սյունակում <<121,788>> թիվը փոխարինել <<125,224>> թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների ծառայողների ու զինվորական կոչում չունեցող աշխատողների լրավճարների, հավելավճարների և պարգևավճարների չափերը սահմանելու մասին>> N 469-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ, տարածքային բաժիններ
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 176,260
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 161,530
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 127,680
Ինքնուրույն բաժնի պետ 119,560
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 118,760
Բաժնի պետ (տարածքային) և նրան հավասարեցված պաշտոններ 148,920
Բաժնի պետ (վարչության) և նրան հավասարեցված պաշտոններ 144,170
Ավագ խմբի պաշտոններ
Ինքնուրույն բաժնի պետի տեղակալ 135,080
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 164,750
Վարչության, տարածքային բաժնի առանձնացված բաժանմունքի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 163,370
Բաժնի կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 148,510
Միջին խմբի պաշտոններ
Բաժանմունքի պետի տեղակալ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 122,420
Վաշտի հրամանատար 108,300
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 73,900
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 67,440
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 77,190
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 74,380
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 76,340
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 53,660
Դասակի հրամանատարի օգնական և նրան հավասարեցված պաշտոններ 47,890
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 51,310
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 48,700
2) 3-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Քննչական գլխավոր վարչություն
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 1,400
Գլխավոր վարչության պետի տեղակալ 1,400
Վարչության պետ 1,500
Վարչության պետի տեղակալ 1,500
Բաժնի պետ 4,450
Ավագ խմբի պաշտոններ
Բաժնի պետի տեղակալ 4,450
Բաժանմունքի պետ 4,450
Միջին խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության քննչական խմբի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ 1,400
Վարչության կազմում բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ 4,450
Ավագ քննիչ 4,450
Քննիչ 4,450
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: