Կառավարության որոշումներ

1 Օգոստոսի 2013, 815 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 55-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
2) որոշման հավելվածում`
ա. վերևի աջ անկյունի «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Փրկարարական ծառայողը կամ փրկարարական ծառայության անցնելու համար դիմած քաղաքացին առողջության մասին եզրակացություն տվող, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գործող բժշկական հաստատությունում անցնում է փորձաքննություն` սույն որոշման 1.1-ին կետով սահմանված` փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկին համապատասխան:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.
«8. Փրկարարական ծառայողին կամ փրկարարական ծառայության անցնելու համար դիմած քաղաքացուն առողջության մասին եզրակացություն տալու համար բժշկական փորձաքննության ժամանակ սույն որոշման 1.1-ին կետով սահմանված փրկարարական  ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի կիրարկման կարգը, բժշկական հանձնաժողովների լիազորությունները, գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աջողջապահության նախարարի հետ:».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել փրկարարական  ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:»:
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված