Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2013, 807 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1424-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի:».
2) որոշման 1-ին կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված