Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2013, 809 - Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.13 աղյուսակի
«ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները» բաժնի «1. Քաղաքականության միջոցառումներ» կետի «1.1. Ծառայություններ» աղյուսակի 1155 ԱԾ02 ծրագրային դասիչում կատարել փոփոխություն՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Սևանա լճի անտառատնկարկների մաքրման առանձին գործողությունների նորմաները` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված ծառայությունների գնումն իրականացնել երեք տարվա կտրվածքով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված