Կառավարության որոշումներ

25 Հուլիսի 2013, 796 - Ն

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի <<Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին>> N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագրում <<ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ>> բառերը հանել, իսկ <<ԾԱՌԱՅՈՂԻ>> բառից առաջ լրացնել <<ԶԻՆՎՈՐԱԿԱՆ>> բառով.
2) 1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել <<ա>> ենթակետը,
բ. <<բ>> ենթակետը <<ծառայողների>> բառից առաջ լրացնել <<զինվորական>> բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի <<բ>> ենթակետը.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:>>.
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.
6) N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 uմ ներքև, տեղադրվում է կտորից կարված <<ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թեւքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:>>,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:>>,
ե. 8-րդ կետում <<աշխատանքային>> բառը փոխարինել <<զինվորական>> բառով,
զ. ուժը կորցրած ճանաչել N N 3 և 4 ձևերը,
է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Ձև N 5

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեuտի թիկունքի կենտրոնական մաuում` համազգեuտի oձիքից 10 uմ ներքեւ` 6 x 18 uմ չափuի:>>:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված