6 Հոկտեմբերի 2005, 1649 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և հուշարձանների վերականգնման ու նախագծային աշխատանքների իրականացման գծով 2005 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 773-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 5-րդ կետում «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով» բառերը փոխարինել «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 1000.0 հազ. դրամ, և «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով` 71497.8 հազ. դրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: