Կառավարության որոշումներ

18 Հուլիսի 2013, 784 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի «Ոստիկանության ստորաբաժանումների կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին» N 292-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշմամբ հաստատված կարգում`
ա. կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,
բ. կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) տեղային հաշվառման քարտադարան` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումներում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղեկատվությունը.»,
գ. կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) կենտրոնացված հաշվառման քարտադարան` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում գործող թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով վարվող պահոց, որտեղ հավաքվում, մշակվում, համակարգվում ու պահվում է վարչական իրավախախտում կատարած անձանց մասին տեղային հաշվառման քարտադարաններում առկա տեղեկատվությունը (բացի ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց մասին տեղեկատվությունից):»,
դ. կարգի 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ե. կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Տեղային և կենտրոնացված հաշվառման են ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու լիազորությամբ օժտված ոստիկանության ստորաբաժանումների կողմից հայտնաբերված` վարչական իրավախախտումներ կատարած անձինք:»,
զ. կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ճանապարհային երթևեկության բնագավառի վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերաբերյալ կենտրոնացված հաշվառումն իրականացնում է ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:»,
է. կարգի 11-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով,
ը. կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ անձի մասին տվյալները լրացվում են հաշվառման քարտում` 2 օրինակից, որոնցից մեկ օրինակը տեղադրվում է տեղային հաշվառման քարտադարանում, իսկ երկրորդ օրինակը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է կենտրոնացված հաշվառման քարտադարան:»,
թ. կարգի 13-րդ կետում «վարչական իրավախախտման արձանագրության համարը» բառերը փոխարինել «վարչական իրավախախտումների հաշվառման մատյանում տվյալ իրավախախտման գրանցման հերթական համարը» բառերով,
ժ. կարգի 14-րդ կետում «տպատառերով» բառը փոխարինել «տպատառ գլխատառերով» բառերով,
ժա. կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Տեղային և կենտրոնացված հաշվառման քարտադարաններում հաշվառման ենթակա քարտերն ստանալուց հետո անմիջապես ստուգվում են դրանցում ներկայացված տվյալների ամբողջականությունը, լրացման որակը և տեղադրվում են քարտադարանում:»,
ժբ. կարգի 17րդ կետից հանել «(կամ)» բառը,
ժգ. կարգի 18րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ անմիջականորեն ստանալու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատարանները: Պետական մյուս մարմինները, ֆիզիկական անձինք կենտրոնացված հաշվառման քարտադարանից կարող են օգտվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները տեղեկատվությունը տրամադրում են պետական մարմինների գրությունը կամ ֆիզիկական անձի դիմումն ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Ֆիզիկական անձինք կարող են ստանալ միայն իրենց վերաբերող առկա տեղեկատվություն: Ֆիզիկական անձն իրեն վերաբերող առկա տեղեկատվությունը կարող է ստանալ նաև իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով: Մահացած անձի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև տվյալ անձի ժառանգներին:»,
ժդ. կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Կենտրոնացված հաշվառման քարտադարանից տեղեկություններ ստանալու համար ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարվող հարցումները ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված պահանջագրով, իսկ պետական մարմինների կամ ֆիզիկական անձանց հարցումները` ազատ ձևով շարադրված գրությամբ (դիմումով): Հարցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,
ժե. կարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Յուրաքանչյուր ստուգվող անձի վերաբերյալ պահանջագրերը լրացվում են առանձին-առանձին, տպագիր ձևով, իսկ ձեռքով լրացվելու դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հարցում կատարողի տվյալները գրվում են տպատառ գլխատառերով: Պահանջագրերը հաստատվում են դրա իրավունքն ունեցող` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ստորաբաժանման ղեկավարների կողմից՝ ստորագրությամբ, կնիքով և պարտադիր նշելով ամսաթիվը»,
ժզ. կարգը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Սույն կարգի 19-րդ կետում նշված գրությունները (դիմումները) կարող են հարցում պարունակել մեկից ավելի անձանց վերաբերյալ, որում պարտադիր կարգով նշվում են բոլոր անձանց անձնական տվյալները: Գրությունները հաստատվում են պետական մարմնի ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը, իսկ ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող դիմումները` այն ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությամբ` պարտադիր նշելով ամսաթիվը: Դիմումի վրա ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի ոստիկանության համապատասխան տարածքային բաժնի աշխատողի կամ օրենքով նման լիազորություն ունեցող այլ անձի կողմից: Եթե ֆիզիկական անձը դիմում է իրեն լիազորած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև համապատասխան տեղեկատվությունն ստանալու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր: Եթե ֆիզիկական անձը դիմում է մահացած անձի մասին տեղեկատվություն ստանալու համար, ապա դիմումի հետ միասին ներկայացնում է նաև տվյալ անձի ժառանգ համարվելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր):»,
ժէ. կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Պահանջվող տեղեկությունը տրամադրվում է պահանջագրում (գրությունում) նշված իրավախախտման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Այն դեպքում, երբ հայտնի չէ իրավախախտման ամսաթիվը, կամ ստուգումը պայմանավորված չէ կրկին անգամ կատարված վարչական իրավախախտման փաստով, պահանջվող տեղեկությունը տրամադրվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից պահանջագրի (գրության) ստորագրման ամսաթվից մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկությունների հիման վրա: Պահանջվող տեղեկության վերաբերյալ կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի կողմից գրառում է կատարվում պահանջագրի դարձերեսին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հոդվածի, իրավախախտման կատարման և որոշում կայացնելու ամսաթվերի պարտադիր նշումով` առանց կրճատումների: Տրվող տեղեկության ներքևում դրվում է տեղեկությունը տրամադրող կենտրոնացված հաշվառման քարտադարանի ծառայողի ազգանվամբ դրոշմակնիք, որի վրա նշվում են այն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը: Գրության դեպքում նշված տեղեկատվությունը տրամադրվում է պատասխան գրությամբ` հաստատվելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի կամ տեղակալի ստորագրությամբ:»,
ժը. կարգի 23-րդ կետը «ծառայողի» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով հարցում կատարողի» բառերով,
ժթ. կարգի 24-րդ կետում «պահանջագրում» բառը փոխարինել «պահանջագրի դարձերեսին» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այն դեպքում, երբ պահանջագրում նշված չէ իրավախախտման ամսաթիվը` տեղեկությունը տրամադրող ծառայողի կողմից պահանջագրի դարձերեսին նշվում է այն ամսաթիվը, որի դրությամբ տրամադրվել է տեղեկությունը:»,
ի. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.
«24.1. Հարցումը էլեկտրոնային եղանակով կատարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձանց կենտրոնացված հաշվառման քարտադարանի ավտոմատացված համակարգը տրամադրվող տեղեկությունը հավաստում է` նշելով տեղեկության տրամադրման ամսաթիվը և ժամը: Հարցման և տրամադրվող տեղեկության մասին տվյալները էլեկտրոնային եղանակով արձանագրվում և պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,
իա. կարգի 25-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով,
իբ. կարգի 27-րդ կետը «տվյալներում» բառից հետո լրացնել «մեկօրյա ժամկետում» բառերով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված