Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2013, 767 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՎ ԱՊՐԱՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը հաստատելու մասին» N 441-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) «էլեկտրական ապահովիչ» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակների նկարագրերով.

« 100A (եռաֆազ) Հալուն ապահովիչ` 100 Ա անվանական հոսանքով, լարումը` 380 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի
63A (եռաֆազ) Հալուն ապահովիչ` 63 Ա անվանական հոսանքով, լարումը` 380 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի
40A (միաֆազ) Հալուն ապահովիչ` 40 Ա անվանական հոսանքով, լարումը` 220 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար։ Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի
32A (միաֆազ) Հալուն ապահովիչ` 32 Ա անվանական հոսանքով, լարումը` 220 Վ, ըստ ԳՕՍՏ 17242-86 կամ համարժեք (ՊՆ- 2), նախատեսված է գերբեռնման և կարճ միացումների ժամանակ ուժային գծերի պաշտպանության համար: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի ».

2) «Բաժանարար տուփ» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակի նկարագրով.
« Նախատեսված է եռաֆազ, միաֆազ էլեկտրական միացումների համար։ Նախատեսված է եռաֆազ, միաֆազ էլեկտրական միացումների համար։ ».

3) «մալուխ /Էլեկտրական լար/» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակների նկարագրերով.

« Մալուխ АВВГ ալյումինե
4 x 16 մմ2
Ուժային մալուխ` ալյումինե ջղերով, նախատեսված մնայուն կայանքներում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար, ըստ ԳՕՍՏ 16442-80
Մալուխ ВВГ պղնձե 3 x 4 մմ2
Ուժային մալուխ` պղնձե ջղերով, նախատեսված մնայուն կայանքներում էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար, ըստ ԳՕՍՏ 16442-80
Միաջիղ պղնձյա հաղորդալար ПЭВ-3 1 x 16 մմ2 Հաղորդալար` պղնձե, մերկ, համապատասխան տրամագծով ».

4) «Վարդակ» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակի նկարագրով.

« Հոսանքի եռաբևեռ
Վարդակ` 1-տեղանոց, 1 port RJ11 բնիկով, մեկուսիչը` կերամիկական, մեկուսիչի էլեկտրական դիմադրությունը` R 1000 MOм, աշխատանքային ջերմաստիճանը` -30 °C-ից մինչև +80 °C: Անվտանգությունը` ըստ ՀՀ կառավարության 2005 թ. փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի ».

5) «Օդորակիչ, օդակարգավորիչ» ապրանքախումբը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Օդորակիչ, օդակարգավորիչ Օդորակիչ` 9000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 30 մ2 տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 0,9 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 2,7 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 3,3 կՎտ
Օդորակիչ` 12000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 40 մ2 տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 1,2 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 4,2 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 4,8 կՎտ
Օդորակիչ` 18000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 60 մ2 տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 1,8 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 5,2 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 5,5 կՎտ
Օդորակիչ` 24000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 80 մ2 տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 2,6 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 8 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 8,4 կՎտ
Օդորակիչ` 30000 BTU հզորությամբ, որը նախատեսված է մինչև 100 մ2 տարածքում ջերմաստիճանի ավտոմատ կարգավորման համար, առավելագույն սպառվող հզորությունը` 3,9 կՎտ, հզորությունը սառեցման ռեժիմում` նվազագույնը` 10,0 կՎտ, հզորությունը տաքացման ռեժիմում` նվազագույնը` 11,2 կՎտ ».

6) «պատճենահանման մեքենա» ապրանքախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ապրանքատեսակի նկարագրով.
« Պատճենահանման մեքենայի լարումը` (110-230) Վ, հաճախականությունը` 50-60 Հց, պատճենահանման քանակը մեկ րոպեում` (20-25) օրինակ, տաքացման ժամանակը` մինչև 60 վայրկյան, հզորությունը` 2200 Վտ: Պատճենահանվող թղթի տվյալները ` միջինը (64-220) գ/մ2, թղթի մատակարար, ելքային թղթի կուտակիչ, սենսորային ղեկավարման համակարգ` սենսորային դիսպլեյ, համակարգչային ցանցին միանալու հնարավորություն ».

7) «Տպիչ/պատճենահան մեքենա/սկաներ (Բազմաֆունկցիոնալ» ապրանքախմբի «2. լազերային» ապրանքատեսակի «Արտադրողը, ապրանքային անվանումը, քաշը, յուղայնությունը և այլ ֆիզիկական նկարագրեր» սյունակում «31 էջ/րոպե» բառերը փոխարինել «20-23 էջ/րոպե» բառերով։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով հետևյալ ապրանքատեսակը.

« NN
ը/կ Ապրանքատեսակի անվանումը Տեխնիկական բնութագիրը

Օդորակիչ Համակարգի աշխատանքային ռեժիմը` տաքացում և հովացում, համակարգը ներառում է մեկ արտաքին և մեկ ներքին սարքեր, ձայնի առավելագույն հզորությունը 42-47 dB, օդափոխանակման ունակությունը` 684-954 մ.խ./ժամ, ունի ավտոմատ օգտագործման համակարգ, էկոնոմ սառեցման համակարգ, անտիբակտերիալ ֆիլտր, հակակոռոզիոն համակարգ, օգտագործվող գազի տեսակը` R-410, արտադրողականությունը սառեցման ռեժիմում` 8.5 կՎտ, հոսանքի առավելագույն ծախսը՝ հովացման ռեժիմում` 3.32 կՎտ/ժ, արտադրողականությունը տաքացման ռեժիմում՝ 9.4 կՎտ/ժ, ընթացիկ ծախսը՝ 3.58 կՎտ/ժ (նորմալ պայմաններում) պահանջվող հոսանքի պայմանները` 220-240 v/50 Hz: Ներսի բլոկն աշխատում է +21/+43°C հովացման ռեժիմում, տաքացման ռեժիմում՝ ­10 - +24°C, դրսի բլոկը հովացման ռեժիմում՝+21/+43°C, տաքացման ռեժիմում՝ ­10 - +24°C (նորմալ պայմաններում) կառավարումը՝ հեռակառավարման վահանակով, արտաքին սարքի չափերը (լ×բ×խ) 84×85×33, ներքին սարքի չափերը (լ×բ×խ) 110×25.8×32.5, քաշը՝ արտաքին սարքի` 77 կգ, ներքին սարքի` 16 կգ »։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: