Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2005, 1635 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԵՂՁԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դեղձավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն N 1 հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 448.2 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 441.7 հեկտարը, որից` 58 հեկտար վարելահող, 6 հեկտար խոտհարք, 206 հեկտար արոտավայր, 171.7 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 8.9 հեկտար վարելահողը, 11.7 հեկտար արոտավայրը, 6.2 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.

բ) 2 հեկտար արոտավայրը` բնակավայրերի հողերի կատեգորիա, որից` մեկ հեկտարը` բնակելի, մեկ հեկտարը հասարակական կառուցապատման համար.

գ) մեկ հեկտար արոտավայրը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` մարզադաշտ կառուցելու համար.

դ) 3.5 հեկտար արոտավայրը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արդյունաբերական օբյեկտներ կառուցելու համար: