Կառավարության որոշումներ

8 Սեպտեմբերի 2005, 1625 - Ն

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂ- ԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 4923136175,0 դրամ հաշվկշռային արժեք ունեցող գույքը և այն, որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն NN 1, 2, 3 և 6 հավելվածների:

2. «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 224605954,0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:

3. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել 85994959,0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման`

ա) NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում նշված գույքի սեփականության իրավունքով ներդրումը համապատասխան ընկերությունների կանոնադրական կապիտալներում.

բ) NN 1, 2, 3 և 6 հավելվածներում նշված գույքի հաշվեկշռային արժեքին համապատասխան չափով, բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցման միջոցով, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը։

5. Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթները՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների, ինչպես նաև սույն որոշման 7-րդ կետով նախատեսված դուրսգրումների արդյունքում առաջարկել «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերին` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերում:

6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ավելացումների շրջանակներում համապատասխան չափով բաժնետոմսերը նվիրաբերել «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերին՝ այն պայմանով, որ չխախտվեն նշված ընկերությունների հիմնադիրների մասնակցության չափերը։

7. Թույլատրել «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների արդյունքում իրենց հաշվապահական հաշվեկշիռներից դուրս գրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադրման գործում պետության մասնակցության պայմանների մասին» N 573-Ն որոշման կիրարկումից առաջացած «Ակտիվներին վերաբերող շնորհներ» պարտավորությունը:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

ա) սույն որոշմամբ գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորության կատարումը՝ «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան, որպես «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում.

բ) սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կազմակերպումը.

գ) սույն որոշման 6-րդ կետով նախատեսված բաժնետոմսերի նվիրաբերության գործընթացը.

դ) սույն որոշմամբ նախատեսված գործընթացների արդյունքում ընկերությունների կանոնադրական կապիտալներում համապատասխան փոփոխությունների կատարումը:

9. «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել մինչև 2005 թվականը տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժինների վճարումից:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: