Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2013, 735 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնել Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպությունների միջոցների հաշվին:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնելու մասին» N 217-Ա որոշման 1-ին կետի հիման վրա «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղին անհատույց օգտագործման իրավունքով 538.5 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ պայմանագրում կատարել փոփոխություն՝ 538.5 քառ. մետր մակերեսով տարածքը փոխարինելով 393.2 քառ. մետր մակերեսով տարածքով՝ համաձայնագրում սահմանելով, որ համապատասխան փոփոխությունների կատարման և դրանց պետական գրանցման ծախսերը կատարվում են «Միր» միջպետական հեռուստաընկերության Հայաստանի մասնաճյուղի հաշվին:

 

Հավելված