Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2013, 726 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման 20-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) կետը «Նոր Ակունք» բառերից առաջ լրացնել «Լոռի - ջրմուղկոյուղի», «Շիրակ - ջրմուղկոյուղի,» բառերով.
2) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններն ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի (2363-ARM (SF), Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրով, իսկ «Լոռի - ջրմուղկոյուղի» և «Շիրակ - ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները` Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու (Վանաձոր) և Հայաստանի Հանրապետության Շիրակի (Գյումրի) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման II փուլի վարկային ծրագրերով նախատեսված` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: