Կառավարության որոշումներ

10 Հուլիսի 2013, 733 - Ն

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՎ ՎԱՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԹԵՍՏԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԹԵՍՏԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ժա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել կալանավորված անձանց և դատապարտյալների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ բուժաշխատողների կողմից նախաթեստային և հետթեստային խորհրդատվության ու հետազոտության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել`
1) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունների հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
2) ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կատարված խորհրդատվության և հետազոտության աշխատանքների մասին հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի.

3) կալանավորված անձի կամ դատապարտյալի արյան մեջ ՄԻԱՎ վարակի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման նպատակով արյան հետազոտության ուղեգրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված