4 Հուլիսի 2013, 702 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների լիազորությունների`
1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառությունը կարգավորող օրենքների, նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունները մշակելու և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունր, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունր, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունր, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունր, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունր, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների որակման և չափորոշման ցուցակի մշակման և դրանում փոփոխությունների մասին առաջարկությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
3) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորման խնդիրները քննարկելու և ներկայացնելու մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման մասին տեղեկատվության տրամադրման մասով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված առաջարկությունների հավաքման և վերլուծման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների օպերատիվ-հետախուզական, փորձագիտական, գիտական, ուսումնական նպատակներով օգտագործման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անալոգների, թմրաբույսերի, գործիքների, սարքերի, համակարգչային ծրագրերի, գիտապրակտիկ ձեռնարկների և նյութերի անվանացանկի ու չափաբաժինների հաստատման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.
6) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրաբիզնեսի ասպարեզում ձևավորված իրավիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության կառավարություն ամենամյա տեղեկատվություն ներկայացնելու, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի վեգետացիոն շրջանի ժամկետների և այդ կապակցությամբ վերահսկման ենթակա տարածքների սահմանագծերի հաստատման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններ ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
2. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պատրաստուկների ներմուծման կամ արտահանման հավաստագիր տրամադրելու մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ներմուծման կամ արտահանման հայտերին համաձայնություն տալու մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պատրաստուկների արտահանման ու ներմուծման հավաստագրերի ձևերը հաստատելու մասին համատեղ հրաման: