Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 692 - Ն

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2012 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության («MiTAC Information Technology Corp») արտադրած, MS-2351 մոդելի բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 400,0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված ՀԴՄ-ի իրացումից ստացվող շահույթն ուղղվելու է այլ հարկ վճարողների կողմից ձեռք բերվող ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: