Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2013, 664 - Ն

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ԴՐԱՆՔ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 32-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել `
1) դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) դատախազների համազգեստ կրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազների համազգեստի նկարագիրը և դրա կրելու կարգը սահմանելու մասին» N 32-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

ձև1

ձև2

ձև3

ձև4

ձև5

ձև6

ձև7

ձև8

ձև9

ձև10

ձև11

ձև12

ձև13

ձև14

ձև15

ձև16

ձև17

ձև18

ձև19