6 Հունիսի 2013, 683 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2,080.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում`
1) Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով՝ 520.0 հազ. դրամ.
2) Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով՝ 520.0 հազ. դրամ.
3) Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների, ինչպես նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջին ամրացված շենքի նախասրահի, առաջին և երկրորդ հարկերի լսարանների հիմնանորոգման մնացորդային աշխատանքների նախահաշվի վերահաշվարկի իրականացման նպատակով՝ 520.0 հազ. դրամ.
4) Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով՝ 520.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ, սույն որոշման 2-րդ կետում նշված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի ու սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման, ինչպես նաև Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջին ամրացված շենքի նախասրահի, առաջին և երկրորդ հարկերի լսարանների հիմնանորոգման աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված