13 Հունիսի 2013, 688 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ UԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆՑ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒ-ԹՅՈՒՆ¬ՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱ-ԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությունից տուժած քսաներեք գյուղերի` գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսության վերականգնման աջակցության նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած` գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց (այսուհետ` հող օգտագործող) զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 174,125.0 հազ. դրամ, այդ թվում՝ 1,575.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով, 1,050.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով, 171,500.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում» հոդվածով.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2013 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 875.0 հազ. դրամ, այդ թվում՝ 525.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին գործուղումներ» հոդվածով և 350.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային նյութեր» հոդվածով:
4. Սահմանել, որ`
1) ծրագրում ընդգրկված հող օգտագործողի, ինչպես նաև նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 4000 դրամ` ներառյալ օրենքով սահմանված եկամտային հարկը.
2) ծրագրի շրջանակներում աշխատանքի ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 60 000 դրամ.
3) ծրագրի շրջանակներում ներգրավված և քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձին մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար հող օգտագործողին տրվում է փոխհատուցում քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված գնի 50 տոկոսի չափով, բայց ամսական կտրվածքով ոչ ավելի, քան 60 000 դրամ.
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) հնարավոր բոլոր ձևերով և միջոցներով, այդ թվում` կարկտահարությունից տուժած գյուղական համայնքների ղեկավարների անհրաժեշտ ներգրավմամբ` աջակցել ծրագրի կազմակերպման և իրականացման աշխատանքներին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում`
ա. կարկտահարությունից տուժած գյուղական համայնքների ղեկավարներից ստանալ կարկտահարությունից տուժած և ծրագրում ընդգրկման ենթակա հող օգտագործողների վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան համայնքի ղեկավարի պատշաճ հիմնավորմամբ,
բ. հաստատել ծրագրում ընդգրկման ենթակա 500 հող օգտագործողների ցուցակները` նշելով գյուղական համայքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված` ծրագրում ընդգրկման առաջնահերթությունները, ինչպես նաև գյուղական համայնքներին կարկտահարությունից պատճառված վնասի չափը,
գ. սույն կետի 2-րդ ենթակետի <<բ>> պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին,
դ. սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն` ապահովել Արմավիրի մարզպետարանի համապատասխան մասնագետների, որպես գյուղատնտեսական աշխատանքների գծով խորհրդատու, ծրագրում ներգրավումը,
ե. ապահովել սույն կետի 2-րդ ենթակետի <<բ>> պարբերությամբ նախատեսված հող օգտագործողների ցուցակների պարտադիր փակցնելը բնակչության համար առավել տեսանելի վայրերում` ներառյալ գյուղապետարանի վարչական շենքը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հավելված