Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 678 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի 3 հաuցեում գտնվող շենքի 1-ին հարկից 2162062.8 դրամ սկզբնական արժեքով ու 108,63 քառ. մետր ընդհանուր մակերեuով ոչ բնակելի տարածքը (այuուհետ` գույք) հետ վերցնել և հանձնել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամuյա ժամկետում համատեղ ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: