Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 674 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի «Սևան» ազգային պարկի հողամասերն անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերի մասին» N 1438-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գանձված վճարների» բառերից հետո լրացնել «ավելացված արժեքի հարկ վճարելուց հետո մնացած մասի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: