27 Հունիսի 2013, 660 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում «46300, 47406, 49277, 53024, 58960» թվերը փոխարինել «59525» թվով.
2) որոշման N 2 հավելվածում «46300, 47603, 50489, 56263» թվերը փոխարինել «59525» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N 2323-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.2. Փրկարար ծառայության ծառայողների առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվաքանակի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում ծառայողներին դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք են ընդունվում սույն որոշման N 1.1 հավելվածով սահմանված մեծությունը և N 2 հավելվածով սահմանված կոչման հավելավճարը:».
2) որոշումը լրացնել N 1.1 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 1 հավելվածում «35000, 36600, 38840, 41100» թվերը փոխարինել «45000» թվով, «46297, 51984» թվերը` «59525» թվով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2րդ կետով.
«1.2. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք են ընդունվում սույն որոշման N N 1.2 և 1.3 հավելվածներով սահմանված մեծությունները, N 2 հավելվածով սահմանված զինվորական կոչման դրույքաչափը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետով սահմանված` զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը:».
2) որոշումը լրացնել N N 1.2 և 1.3 հավելվածներով` համաձայն N N 2 և 3 հավելվածների. 3) որոշման N 1 հավելվածում «35000, 35291, 35582, 35920, 36258, 36596, 36688, 36933, 37119, 37271, 37549, 37609, 37861, 37980, 38114, 38366, 38410, 38618, 38841, 38871, 39123, 39271, 39375, 39627, 39702, 39880, 40132, 40442, 40752, 41062, 41372, 41682, 41992, 42302, 42612, 43036, 43037, 43461, 43885, 44112, 44651» թվերը փոխարինել «45000» թվով, «42994, 45503, 48189, 50926, 51059, 53836, 54050, 56746, 58403» թվերը` «59525» թվով.
4) որոշման N 1.1 հավելվածում «35000, 35086, 35582, 36121, 36661, 37609, 38386, 38817, 40000, 40132, 42052, 42612, 43885, 44144» թվերը փոխարինել «45000» թվով, «46296,47066, 50775, 50926, 53836, 54198, 56746, 57336, 59048» թվերը` «59525» թվով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ ենթակետով.
«16) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 16 հավելվածի.».
2) որոշումը լրացնել N 16 հավելվածով՝ համաձայն N 4 հավելվածի.
3) որոշման N 4 հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի առավելագույն» բառերը փոխարինել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափի» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշման N N 1.2 և 1.3 հավելվածներով սահմանված մեծությունները, N 2 հավելվածով սահմանված զինվորական կոչման դրույքաչափը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետով սահմանված` զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը:»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից: