Կառավարության որոշումներ

20 Հունիսի 2013, 658 - Ն

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒ- ԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասերը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Հ. Աճառյան 31 հասցեում գտնվող` 6018.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված` 2.65 հեկտար մակերեսով, 119 886 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման մասին պայմանագիր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 675-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 54-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին ենթակետով.
«7.1. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահի ընտրությունը».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 55.1-ին կետով.
«55.1. Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահին, որը չի հանդիսանում հոգաբարձուների խորհրդի անդամ և հոգաբարձուների խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:»:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշմամբ կատարված փոփոխությունների պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: