Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 655 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչ Հունան Ժորայի Մխիթարյանի 12 անձանցից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2013 թվականի ինն ամսում հատկացնել 7,560.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Այլ կապիտալ դրամաշնորհներ>> հոդվածով):
3. Հունան Ժորայի Մխիթարյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի 3-րդ փողոցի 2-րդ փակուղու N 3 հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելու միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի և այնուհետև` նվիրաբերության պայմանագրերը:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց անշարժ գույքը հատկացվում է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով` երեսուն տարվա ընթացքում չօտարելու պայմանով:
6. Սույն որոշման 4-րդ կետում նշված առուվաճառքի և նվիրաբերության մասին պայմանագրերի նոտարական վավերացման ու պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի միջոցների հաշվին:

Հավելված