21 Հունվարի 2004, 100 - Ն
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ներկայացնել տեղեկանք սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված միջոցառումների կատարման ընթացքի, ինչպես նաև` տեղեկատվություն ցանկում ընդգրկված միջոցառումների իրականացման գործընթացում համագործակցելու պատրաստակամություն հայտնած շահագրգիռ կողմերի (ոչ կառավարական հատված) մասին։
3. Առաջարկել աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման գործում շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համապատասխան միջոցառման կատարման համար պատասխանատու պետական կառավարման մարմին ներկայացնել առաջարկություններ այդ միջոցառման իրականացման գործընթացում իրենց հնարավոր մասնակցության վերաբերյալ։