Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2013, 636 - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել պետության կարիքների համար ձեռք բերվող որոշ ապրանքների առավելագույն գների ուսումնասիրման, սահմանման և հրապարակման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել սույն որոշման հավելվածի 5-րդ կետով տեղեկատվության ստացումը <<Ստանդարտների ազգային ինստիտուտ>> փակ բաժնետիրական ընկերությունից և դրա տրամադրումը <<Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին <<Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել սույն որոշման հավելվածի 4-րդ և 14-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը՝ այդ կետերում նշված ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված