6 Հունիսի 2013, 635 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Գյումրին` 2013 թվականի Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 193 400.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամսյակում՝ 116 800.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 193 400.0 հազ. դրամ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.17 աղյուսակում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով առաջին կիսամյակում Գյումրու զարգացման հիմնադրամին հատկացված գումարի շրջանակներում հիմնադրամի կողմից ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշմամբ հատկացված գումարը տրամադրել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: