6 Հունիսի 2013, 597 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) կարգի 8-րդ կետը «եզրակացություն» բառից հետո լրացնել «(N 3 ձև)» բառերով.
2) կարգի 17-րդ կետի երկրորդ պարբերությունը «արձանագրություն» բառից հետո լրացնել «(N 1 ձև)» բառերով.
3) կարգի 18-րդ կետի առաջին պարբերությունում «(ակտ, ուղեգիր)» բառերը փոխարինել «(N 2 ձև)» բառերով.
4) կարգը վերջում լրացնել NN 1, 2 և 3 ձևերով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված