Կառավարության որոշումներ

13 Հունիսի 2013, 607 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1749-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1391-Ն որոշման 2-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև օգոստոսի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: