6 Հունիսի 2013, 572 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Ազատության 19 հասցեում գտնվող` 10006.2 հազ. դրամ սկզբնական արժեքով, 3100.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով մշակույթի կենտրոնն ու դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.18135 հեկտար հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Երևանի քաղաքային համայնքին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով Երևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին: