Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 579 - Ա

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով 2010 թվականի փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի 4 (e) կետը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 938-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դավիթ Մելքոնյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգել մինչև 2014 թվականի հուլիսի 31-ը:
2. Դավիթ Մելքոնյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ծախսերը 2013 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 8023.1 հազ. դրամ, այդ թվում` ինն ամսում 3018.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը սահմանված կարգով փոխանցել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով Դավիթ Մելքոնյանին հատկացնելու համար: