Կառավարության որոշումներ

6 Հունիսի 2013, 571 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ 2013 թվականի հունիսի 18-ին Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի թարգմանության (հինգ լեզվով) ծախսերն ուղիղ վճարման ձևով կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 31.0 հազ. եվրոյին համարժեք դրամ` Հայաս-տանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):